Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը հեռախոսազրույց են ունեցել։ «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը կարևորել են Իրանի նախագահի և Պակիստանի վարչապետի միջև կայացած զրույցի ընթացքում քննարկված հարցերի համակարգումն ու հետագա քայլերի շարունակականությունը։
Քննարկման թեմաների թվում ընդգրկված է եղել նաև Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտման հարցը։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը։