Ներկայացվել է առաջիկայում Հայաստանում հյուրընկալվելիք խոշոր միջազգային միջոցառումները

Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ, տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցերի շուրջ։ Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ընդգծվել է առաջիկա բարձրաստիճան այցերի կարևորությունը:

Դեսպան Խաչատրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների գործունեության կազմակերպման ոլորտում լավագույն փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման հնարավորությունները։

Դեսպանը զրուցակցին է ներկայացրել նաև առաջիկայում Հայաստանում հյուրընկալվելիք խոշոր միջազգային միջոցառումները՝ մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը և Երևանյան երկխոսություն համաժողովը։

Leave a Comment