tert.am Ապրիլի 8-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հայտարարված հրադադարի կապակցությամբ։
Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին շնորհավորանքների և Ադրբեջանի կողմից Իրանին ցուցաբերված հումանիտար օգնության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության հարցերի շուրջ։