ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից և շարունակելու է վերահսկել իրավիճակը։
Նա նշել է, որ նպատակն է Իրանը ներգրավել բանակցային սեղանի շուրջ և հասնել պայմանավորվածությունների։
Միաժամանակ Հեգսեթը հայտարարել է, որ ռազմական գործողությունները գնահատվում են որպես «պատմական հաջողություն» մարտի դաշտում։
«Մենք ոչնչացրել ենք իրանական բանակը», – նշել է նախարարը։