
Որքա՜ն ռոմանտիկ ու միևնույն ժանանակ ցինիկ է հնչում Սոնիկի խոսքը, այնպես չէ՞: Հետաքրքիր է՝ Սոնիկը նո՞ր է ծնվել կամ մտել քաղաքականություն, 2021-ը չի՞ հիշում: Ո՞վ վերարտադրեց Նիկոլին, մի՞թե ոչ Էրդողանը, կամ Նիկոլը հազար տարի վերարտադրվելո՞ւ էր, եթե չլիներ «միակ տղամարդը». վերջինս ոչ միայն վերարտադրեց Նիկոլին, այլև տարիներ ի վեր օգնեց, որպեսզի Նիկոլը հանգիստ թագավորի. «Արդշինբանկի» ու Նիկոլի կառավարության միջև բեղուն հարաբերություները դրա վառ օրինակն են:
Ինչ վերաբերում է ժողովրդավարական արժեքներին կամ խոստումների կատարմանը, ապա այստեղ մեկնաբանելու բան էլ չկա. ռեկորդային թվով քաղբանտարկյալներն ու լրատվամջոցների դեմ նույնքան ռեկորդային թվով դատական հայցերը (այս հարցում Ալենն է առաջատարը), ինչպես նաև Արցախի գիտակցված զոհաբերությունը՝ 2021-ին շռայլած հայտնի խոստումների ֆոնին, ապացուցում են, որ ոչ մի նորմալ մարդ իրեն ուղղակի չի կարող թույլ տալ «պտիչկա» դնել ՔՊ-ի անվան կողքին: Նիկոլի միակ ռեսուրսն Արևմուտքն ու Թուրքիան են. հայ ժողովրդին հանուն նրանց աշխարհաքաղաքկան շահերի է «փուռը տվել»՝ խոստանալով վերարտադրության դեպքում հետայսու ևս նույնն անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: