«Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են»․ Դերենիկ Մալխասյան

«Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ Ռուսաստանը սկսում է արգելել հայկական կոնյակի, վայ, կներեք, բրենդիի, ծաղիկների ու մի շարք այլ ապրանքների ներմուծումը, ապա ճիշտ ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլը ցույց տա, որ Եվրոպան իր մեջքին կանգնած է: Իհարկե, մեջքին կանգնելը ոչ բառի բուն իմաստով:
ՔՊ-ականները համոզում էին, որ այլընտրանքային շուկաներ կգտնեն եվրոպական ու Արաբական թերակղզու երկրներում: Դե թող հիմա Եվրոմության հետ պայմանավորվեն, որ թույլ տան, ասենք մի արկղ կոնյակ ու 10 կգ պանիր Եվրոմիության տարածք մտցնել: Իհարկե, նման բան եվրոչինովնիկները թույլ չեն տալու: Նիկոլին օգնելու իրենց ռեսուրսը սահմանափակվում է մի քանի կապեկ շպրտելով՝ երևակայական «հիբրիդային պատերազմի» դեմն առնելու նպատակով, որն այստեղ հավանաբար ծախսվում է ֆեյքերի բանակ բուծելու վրա:
Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են: Կոլապսի ենթարկված տնտեսությամբ ու ավերված անվտանգային համակարգով շատ ավելի հեշտ է ժողովրդին վախեցնելով համոզել, որ սովամահ չլինելու ու չկոտորվելու միակ տարբերակը արևմտյան Ադրբեջան դառնալն է»:

Leave a Comment