Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հաստատված հրադադարը կարող է խաթարվել հնարավոր սադրանքների կամ սաբոտաժի հետևանքով։
X-ի իր էջում նա գրել է. «Հուսով ենք, որ հրադադարի պայմանավորվածությունը լիարժեք կկատարվի՝ բացառելով ցանկացած սադրանք կամ սաբոտաժ, որը կարող է վտանգել գործընթացը»։