
ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Իրանի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, պնդում է իրանական Press TV հեռուստաալիքը:
«Խախտելով հրադադարը՝ ամերիկա-իսրայելական ուժերը հարձակվել են Լավան կղզու նավթավերամշակման գործարանի վրա»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերությունը հայտարարել էր, որ չորեքշաբթի առավոտյան իրանական Լավան կղզու նավթավերամշակման օբյեկտները ենթարկվել են հակառակորդների հարձակմանը, սակայն ընկերությունը չէր հստակեցրել, թե ով է իրականացրել հարձակումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարել էր Իրանի հետ երկու շաբաթով կրակի դադարեցման համաձայնության հասնելու մասին։