Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը

Տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին, հայտնում են ՍԴ-ից:

Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին՝ մաղթել է արդյունավետ պաշտոնավարում, վստահություն հայտնելով, որ դատավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշել է, որ դատավորի կարգավիճակով Բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մասն անցել է Սահմանադրական դատարանում՝ ընդգծելով, որ ջանք չի խնայելու իր փորձն ու մասնագիտական կարողությունները Բարձր դատարանի գործունեության արդյունավետությանը ծառայեցնելու համար:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը:

Leave a Comment