Դաղստանում ռեկորդային քանակությամբ տեղումներից հետո ջրհեղեղի հետևանքով 6 մարդ է զոհվել

Դաղստանի Հանրապետությունում վերջին օրերին գրանցված ռեկորդային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների արդյունքում վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխաներ, հաղորդում է Դաղստանի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Մելիկովը:

Մելիկովի խոսքով՝ մարտի վերջին օրերին և ապրիլի 5-ին տեղացած ինտենսիվ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումների, որոնք վնասել են ճանապարհները և կամրջերը: Այս տեղեկությունները նա ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ անցկացված տեսաժողովում:

Դերբենտսկի շրջանում գտնվող Գեջուխի ջրամբարը փլուզվել է կիրակի օրը, ինչի հետևանքով տարհանվել է 4,000-ից ավելի մարդ: Ընդհանուր առմամբ, Դաղստանից տարհանվել է 6,200 մարդ, և ստեղծվել է 55 ժամանակավոր կացարան:

Պուտինը նշել է, որ մարտի 30-ին տեղացած անձրևի քանակը մեկ օրում երեք անգամ գերազանցել է ամսական միջին ցուցանիշը, ինչը ռեկորդ է մարզի համար՝ 1882 թվականից մետեոդիտարկումների սկսվելուց ի վեր: Նա կոչ է արել դաշնային, տարածաշրջանային և տեղական իշխանություններին համատեղ վերահսկել իրավիճակը, գնահատել վնասները և  տուժած անձանց ժամանակին աջակցություն տրամադրել:

Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը տեղեկացրել է, որ ուժեղ ցիկլոնի պատճառով գետերի մակարդակի կտրուկ բարձրացումը հանգեցրել է 25 բնակավայրերում ավելի քան 6,000 բնակելի շենքերի ջրհեղեղի և տրանսպորտային ենթակառուցվածքների վնասման:

Անի Վարդանյան

 

Leave a Comment