Վենս. ԱՄՆ դաշնակիցները միացել են ԱՄՆ-Իրան հրադադարին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունհ որակել է փխրուն՝ հավելելով, որ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները միացել են հրադադարին և չեն մասնակցում ռազմական գործողությունների:

«Միացյալ Նահանգները համաձայնել է դադարեցնել հարձակումները։ Եվ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև մեր դաշնակիցները համաձայնել են դադարեցնել հարձակումները։ Եվ սա է մեր ձեռք բերած փխրուն հրադադարի հիմքը, որը մինչ այժմ տևել է ընդամենը ութից տասներկու ժամ», – ասել է Վենսը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում, որտեղ նա գտնվում է այցով։

Leave a Comment