Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային դիրքորոշումները դեռևս լիովին համաձայնեցված չեն. հակառակ դեպքում նրանց միջև հակամարտությունն արդեն ավարտված կլիներ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Այս պահին, իհարկե, նրանց (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի – խմբ.) դիրքորոշումները լիովին չեն համընկնում, քանի որ եթե համընկներ, հակամարտությունն արդեն ավարտված կլիներ», – ասել է Վենսը՝ ելույթ ունենալով Բուդապեշտի MCC ինստիտուտում։