Կասպից ծովում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ, որն զգացվել է Ադրբեջանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:05-ին՝ 10 կիլոմետր խորության վրա։ Ցնցումներն զգացվել են Ադրբեջանի հարավային շրջաններում։
Սեյսմոլոգիական հետազոտությունների կենտրոնից հայտնել են, որ Սեյսմոլոգիական հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ 4,3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Լենքարանում, Յարդըմլիում, Լերիկում, Աստարայում, Ջալիլաբադում և Նեֆթչալայում։
