Կենսաթոշակն աճելու է 50%-ով, փոխհատուցվելու է ծայրահեղ աղքատ ընտանիքների գազի և հոսանքի ծախսերը․ Արծվիկ Մինասյան

«Մեր առաջնային քայլերը լինելու են հետևյալները․ նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է կենսափոխման նվազագույն զամբյուղին, բազային կենսաթոշակը աճելու է առնվազն 50%-ով և պարտադիր ինդեքսավորվելու է գնաճիր զուգահեռ ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուների ծայրահեղ աղքատ և երեխա ունեցող ընտանիքների, գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը: Մենք վերանայելու ենք էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, որը նպատակաուղղված է լինելու իջեցնելու ցերեկային սակագինը: Նվազեցնելու ենք գույքահարկը, այսինքն՝ 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է և կիրառելու ենք շքեղության հարկ, այսինքն՝ հարուստ և գերհարուստները վճարելու են նաև ցածր և միջին եկամուտ ունեցող մարդկանց փոխարեն»,- այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment