Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանը պետք է ներառվի ԱՄՆ-Իրան համաձայնագրում։
Նախագահը պնդել է, որ «այսօրվանից Լիբանանը ներառված է համաձայնագրում, և հարվածները դադարեցվել են վերջին ժամերին»։
«Այնուամենայնիվ, իրավիճակը կրիտիկական է։ Այն, ինչ մենք տեսել ենք հարվածների և հարավային Լիբանանի օկուպացիայի հետ կապված, չի կարող երկարաժամկետ լուծում լինել։ Մենք ցանկանում ենք, որ Լիբանանը ներառվի համաձայնագրում, մենք պետք է նաև մեծացնենք Լիբանանի զինված ուժերի աջակցությունը, որպեսզի նրանք կարողանան լիովին վերականգնել իրենց տարածքի վերահսկողությունը և պայքարել «Հեզբոլլահի» դեմ», – պնդել է նա։
