
«Ագրեսիվ, չհրահրված հարձակումների մոտեցումը պարտությունն է»,- այսպես է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված երկշաբաթյա հրադադարը։
«Բոլոր հայտարարությունները, որոնք արվել են…կարևորն ավելի ագրեսիվ լինելն է, կարևորն ավելի հարձակողական լինելն է, կարևորը սոցիալական ցանցերում ամեն ինչից շատ գրելն է, և «հաղթանակն» արդեն սարերի հետևում չէ։ Եվս մեկ անգամ այս դիրքորոշումը ջախջախիչ պարտություն է կրել։ Ինչպես, ըստ էության, նման միակողմանի, ագրեսիվ, չհրահրված հարձակման մոտեցումը», – ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Նա ասել էր, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք: