Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Իրանի վրա հարձակումները դադարեցնելու մասին՝ համաձայն իրենց քաղաքական ղեկավարության հրահանգների, հավելելով, որ պահպանում են պաշտպանական բարձր պատրաստվածության վիճակ։
«Քաղաքական վերնախավի հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցնում է Իրանի դեմ կրակը և գտնվում է բարձր պաշտպանական պատրաստվածության մեջ՝ պատրաստ արձագանքելու ցանկացած խախտման», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու իր համաձայնության մասին և վստահեցրել, որ հրադադարը փոխադարձ կլինի։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում։