Դավիթի Մինասյանի դասընկերները անակնկալ այցելել են նրա մայրիկին ու շնորհավորել տոնի առիթով (տեսանյութ)


Տեսանյութ


Երեկ՝ Մայրության տոնին, 18-ամյա Դավիթի Մինասյանի դասընկերները գնացել են շնորհավորելու նրա մայրիկին՝ Լուսինե Մարտիրոսյանին։  Դավիթի մայրը տեսանյութ է հրապարակել և գրել։

« Այս երեխաներին տեսնելով ու նրանց հետ շփվելով գիտակցում ես, թե ինչ լուսավոր սերունդ ունենք, որոնց կյանքը սակայն փոթորկվել է, լցվել ցավով ու տագնապով: Կյանքի նորամուտում նրանց ստիպեցին տեսնել ու զգալ, թե ինչ է անարդարությունն ու պայքարել դրա դեմ … Այս երեխաները շատ մեծերից ավելին են գիտակցում»։

Տեսանյութը՝ այստեղ

 


Leave a Comment