Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ՝ մետրոյում արձանագրված միջադեպի կապակցությամբ: Այդ մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
«Քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի և նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում կարող էր վրա հասնել՝ արդեն վրա է հասել, վարույթ չի հարուցվել»,-ասվում է հանձնաժողովի պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ Մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոնում վեճի էր բռնվել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի հետ, միջադեպից հետո ներողություն էր խնդրել, հրավիրել ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։