Միակ բանը, որն արեց ՊՆ-ն, ազդանշան ուղարկելն էր, որ ՔՊ-ական պատգամավորը գաղտնի տեղեկություններ է շոշափում. Աբրահամյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մինչև բանակի ներսում առկա խորը խնդիրներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի մասին։

 

Միակ բանը, որն արեց ՊՆ-ն, ազդանշան ուղարկելն էր, որ ՔՊ-ական պատգամավորը գաղտնի տեղեկություններ է շոշափում՝ հասկացնելով, որ բանակի խորքային խնդիրների բարձրաձայնումը վերջինիս իրավական պատասխանատվության դաշտ կբերի»։

Leave a Comment