Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի

Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12, Ուսանողական 9/1/4, 7/1/3 հասցեների գազասպառողների, Հ․ Հովհաննիսյան ԱՁ-ի, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի, ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, սեփականատեր Արթուր Սաքանյանի, սեփականատեր Արմեն Սամվելյանի գազամատակարարումը։

Ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Լենինգրադյան (Սանկտ Պետերբուրգի) փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment