7 ապրիլի 2026 – 19:00 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն ֆինանսների կառավարման ոլորտում: ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ նախարար Վահե Հովհաննիսյանը այս հարցը քննարկել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպման ընթացքում։
Երկու երկրների ֆինանսների նախարարությունները նախատեսել են ստորագրել հուշագիր, որը նպատակաուղղված է պետական ֆինանսական համակարգերի արդյունավետության բարձրացմանը և նախատեսում է գիտելիքի ու փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային տրանսֆորմացիայի ուղղություններով:
Վահե Հովհաննիսյանն ու Նիլակշի Սահա Սինհան անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության աճի դրական միտումները։