CNN. Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցություններին

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան փեսան՝ Ջարեդ Քուշները, կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցություններին, ապրիլի 7-ին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ Ակնկալվում է, որ նրանք կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք Իրանի հետ խաղաղության բանակցություններին։

Աղբյուրների համաձայն, Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները կանցկացվեն Պակիստանի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք կգործեն որպես միջնորդներ: Իսլամաբադը կարող է ավելացվել Վենսի արտասահմանյան ուղևորության ծրագրին, որն այժմ գտնվում է Հունգարիայում։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Իրանի և ԱՄՆ պատվիրակություններին հրավիրել է Իսլամաբադ՝ ապրիլի 10-ին բանակցություններ վարելու համար։

Leave a Comment