«Հրապարակ»․ Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում


Մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից և կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում:

Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, և անցել է գործնական քայլերի։


Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում:



Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Leave a Comment