Իրանը, Միացյալ Նահանգները և նրանց դաշնակիցները համաձայնության են եկել հրադադարի շուրջ։
Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
«Մեծ համեստությամբ ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնության են եկել հրադադարի շուրջ ամենուր, այդ թվում՝ Լիբանանում և այլ տարածքներում», – ասել է նա՝ հավելելով, որ հրադադարի մասին համաձայնագիրը պետք է անմիջապես ուժի մեջ մտնի։
«Ես ջերմորեն ողջունում եմ այս իմաստուն քայլը, խորին երախտագիտություն եմ հայտնում երկու երկրների ղեկավարությանը և հրավիրում նրանց պատվիրակություններին Իսլամաբադ՝ ուրբաթ, 2026 թվականի ապրիլի 10-ին՝ հետագա բանակցությունների՝ վերջնական համաձայնագիր մշակելու համար, որը կլուծի բոլոր չլուծված հարցերը»,-նշել է Պակիստանի վարչապետը:
Շ. Շարիֆը նշել է, որ Իսլամաբադի բանակցությունները կօգնեն կայուն խաղաղության հասնելուն։