Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 8-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-ին և 10-ին՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։

Երևանում ապրիլի 8-ին, 11-ին և 12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-ին և 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment