Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի բոլոր սցենարներին. Մոհամմադ Ռեզա Արեֆ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի բոլոր հնարավոր սցենարներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո հայտարարել է առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։

«Ազգային անվտանգությունը և ենթակառուցվածքների կայունությունը մեր ճշգրիտ հաշվարկների առարկան են։ Կառավարությունը ուշադիր մշակել է բոլոր սցենարների համար անհրաժեշտ միջոցառումները։ Ոչ մի սպառնալիք դուրս չի գալիս մեր պատրաստվածության ու հետախուզության շրջանակից»,- Х սոցիալական ցանցում գրել է Արեֆը։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր, որ «ամբողջ քաղաքակրթությունը կոչնչանա այսօր երեկոյան և երբեք այլևս չի վերականգնվի», եթե Իրանը չհամաձայնի Հորմուզի նեղուցը վերաբացել մինչև ժամը 20:00-ն (արևելյան ժամանակով)։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment