Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը։ Այն պաշտոնապես սահմանվել է 1995 թվականին, սակայն դրա արմատները հասնում են քրիստոնեական ավանդույթներին. այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։
Գարնանային այս օրը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու մայրերի անփոխարինելի դերն ու կնոջ առանցքային նշանակությունը՛ ընտանիքում և հասարակական կյանքում։
Տոնական տրամադրությանը զուգահեռ՝ Armenia Today-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի փողոցներով՝ պարզելու, թե մեր համաքաղաքացիների պատկերացմամբ ի՞նչ է անհրաժեշտ կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար, և ի՞նչ են մաղթում անցորդները հայ կանանց ու մայրերին։
Հարցված տղամարդկանցից մեկը նշեց, որ հայ կանայք տղամարդկանց հիմնական ուժն են, և առանց նրանց ներկայության կյանքը խիստ դժվար կլիներ։
«Մեր հայ կանանց շնորհավորում եմ, մաղթում ամենալավը։ Կինը տղամարդու միակ ուժն է. եթե չլինի, շատ դժվար է։ Կանայք ուժեղ են և պետք է միշտ գեղեցիկ ու հաղթող լինեն», – ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ կնոջ երջանկությունը հիմնված է ազատության վրա։ «Մեր հասարակությունը հաճախ պարփակված է. եթե կինը զգա ուշադրություն և հարգանք, նա երջանիկ կզգա», – հավելեց նա։
Քաղաքացիներից ոմանք ընդգծեցին նաև ընտանիքի կարևորությունը կնոջ կյանքում։
«Երջանիկ ընտանիք, առողջություն, լավ երեխաներ, նորմալ ապրելակերպ, լավ երկիր և լավ ղեկավարություն. այս բոլորը կարևոր են կնոջ համար։ Մաղթում եմ առողջություն, համբերություն և, վերջապես, երջանկություն»,- ասացին նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
