Հռոմի Պապն Իրանի քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքները «անընդունելի» է որակել

Հռոմի պապ Լևոն XIV-ը Իրանի քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքները որակել է «անընդունելի»։

Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սոցիալական ցանցերում արված գրառմանից ժամեր անց, որտեղ նշվել էր, որ «ամբողջ քաղաքակրթությունը կարող է մահանալ այսօր երեկոյան», եթե Իրանը չհամաձայնի վերաբացել Հորմուզի նեղուցը։

Հռոմի Պապը, որը վերջին շրջանում ավելի հաճախ է հանդես գալիս հակամարտության վերաբերյալ քննադատական դիրքորոշմամբ, լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք «լիովին անընդունելի է»։

Հռոմի Պապը կոչ է արել միջազգային հանրությանն ակտիվ դեր ստանձնել հակամարտության դադարեցման գործում։

Leave a Comment