Հայաստանում սպասվում է ուժեղ քամի՝ մինչև 27 մ/վ․ ինչ պետք է իմանալ և ինչպես պաշտպանվել

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան էջից։
«Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։

ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։ Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

  1.  խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
  2. լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
  3. եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
  4. զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։
  5. Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին։»,- ասվում է գրառման մեջ։

Leave a Comment