Ոստիկանները ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղում համագյուղացուն սպանած և հանրապետությունից դուրս գալ փորձող քաղաքացուն, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ ՆԳՆ-ի՝ մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։
Վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված Շենիկի 48-ամյա բնակիչը մահացել է։ Նշվում է, որ ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Շենիկի 41-ամյա բնակչին։
