Վրաստանում կարող է ներդրվել C5 կատեգորիայի սովորական վիզա

Վրաստանում կարող է ներդրվել C5 կատեգորիայի նոր սովորական վիզա։ Համապատասխան փոփոխություններ են կատարվում «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում, որը խորհրդարանը կքննարկի արագացված կարգով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նախագծի համաձայն, այս կատեգորիայի բազմակի մուտքի կարճաժամկետ վիզան կտրամադրվի 5 տարի գործողության ժամկետով և Վրաստանում 1 տարի մնալու իրավունքով։

C5 կատեգորիայի սովորական վիզա կտրամադրվի Վրաստան կարճաժամկետ նպատակներով ժամանող անձին, որը Վրաստանի տարածք է մտնում զբոսաշրջային նպատակներով։

Օրենքի նախագիծը մշակել են «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները, որն արդեն ներառվել է խորհրդարանի օրակարգում։

Leave a Comment