Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար կազմաքանդմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացմանն ուղղված գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ վերջինիս պատասխան դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցում:

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չենք տալիս Իրանի լիակատար ոչնչացմանն ուղղված գործողություններին և ճիշտ չենք համարում Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի եղբայրական երկրների նկատմամբ: Խիղճ ունեցող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի խաղաղության և կենտրոնանա դիվանագիտության վրա»,- նշված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։

Leave a Comment