Tasnim. Իրանցիները մարդկային շղթաներ են կազմում այն օբյեկտների մոտ, որոնք կարող են թիրախավորվել ԱՄՆ-ի կողմից

Իրանցիները մարդկային շղթաներ են կազմում ենթակառուցվածքային և էներգետիկ օբյեկտների մոտ, որոնք կարող են թիրախավորվել Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Տեղացի բնակիչներն ամբողջ երկրում դուրս են եկել փողոցներ՝ բողոքի ցույցերի համար, որոնք այժմ տեղի են ունենում Բուշերի, Մազանդարանի, Մաշհադի և Համադանի էլեկտրակայանների, Թավրիզի ջերմաէլեկտրակայանի մոտ և Ահվազի կամուրջների վրա։ Թեհրանում նույնպես տեղի է ունեցել զինված ուժերին աջակցող ավտոշարասյուն։

Ավելի վաղ Իրանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Ալի Ռեզա Ռահիմին կոչ էր արել Իսլամական Հանրապետության բնակչությանը մասնակցել ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թիրախավորվող էլեկտրակայանների մոտ կայանալիք զանգվածային բողոքի ցույցերին։

Leave a Comment