«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը





Սպորտ


Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց 33-ամյա պաշտպան Հարի Մագուայրի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թ. հունիս՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Անգլիացի ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվում էր այս տարվա ամռանը։ Հարի Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019-ից։

Ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում նա մասնակցել է 20 հանդիպման, դարձել 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarket-ը Մագուայրի տրանսֆերային արժեքը գնահատում է է 10 միլիոն եվրո։





Leave a Comment