Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։

«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական և լիակատար փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս ռադիկալացված մտքերը, գուցե ինչ-որ հեղափոխական հրաշալի բան պատահի, ով գիտի։ Մենք դա կպարզենք այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում։ 47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։ Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,-ասել է Թրամփը։

ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանում իր ռազմական նպատակներին, և պատերազմի ավարտը կախված է Իրանից։ Ըստ նրա՝ «կա՛մ Իրանը պետք է նորմալ երկիր դառնա, կա՛մ նրա տնտեսական վիճակն էլ ավելի կվատթարանա» (Իրանում սա ընկալում են՝ «Իրանը պետք է հրաժարվի իր անկախությունից, ԱՄՆ-ին հակադրվելուց ու նրա համար կաթնատու կով դառնա»)։

 ԱՄՆ-ն նաև հարվածներ է հասցրել Խարգ կղզու ռազմական ենթակառուցվածքներին։

Իսրայելը երկաթուղային կամուրջ է թիրախավորել Քաշան քաղաքում։

Թիրախավորվել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը, Խորամաբադի օդանավակայանը (երեկ նաև Խոյինը):

«Իրանն այսօր»

Leave a Comment