
Իրանը խզել է ԱՄՆ-ի հետ ուղիղ կապը՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «իրանական քաղաքակրթությունը ոչնչացնելու» սպառնալիքների պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրանի որոշման մասին գրում է նաև «Նյու Յորք Թայմս»-ը։
Թերթի տվյալներով՝ Թեհրանը Պակիստանին տեղեկացրել է, որ այլևս չի մասնակցի Վաշինգտոնի հետ հրադադարի բանակցություններին։ Միաժամանակ, միջնորդների հետ բանակցությունները, ըստ WSJ-ի, շարունակվում են: Իրանում Reuters-ի աղբյուրը նաև հայտնել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել Պակիստանի միջոցով։