Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի կողմից ներկայացվելիք «Պայքար ստվերի դեմ» ներկայացումը, որը պետք է կայանար ապրիլի վեցին՝ Մոսսովետի թատրոնի բեմին՝ ռուսական «Ոսկե դիմակ» թատերական 32-րդ փառատոնի շրջանակում, չեղարկվել է։
Պատճառը՝ թատրոնի 28 աշխատակցի թունավորումն է։ Այս մասին հայտնում է «Ոսկե դիմակ» փառատոնի Մամուլի ծառայությունը։
Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի թունավորված բոլոր 28 աշխատակիցները հոսպիտալացվել են։ Նրանք գտնվում են բժշկի հսկողության ներքո։ Նրանց մոտ կասկածվում է ռոտավիրուսային ինֆեկցիայի առկայություն։