ՀՀ Առողջապահական ոլորտի հերթական ձեռքբերումը

Տարածաշրջանում Հայաստանն առաջինն է, որտեղ հասանելի է շագանակագեղձի PSMA PET/CT Gallium 68 ռադիոակտիվ իզոտոպով հետազոտությունը. այն իրականացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը։

«Սա հնարավորություն է ոչ միայն մեր պացիենտների համար. Վրաստանի քաղաքացիներն արդեն հասցրել են գերճշգրիտ այս հետազոտության համար մեր երկիր գալ:

Գեորգի Չանտաձեն նրանցից մեկն է. ասում է` հրաշալի հնարավորություն է իր և իր համերկրացիների համար. ստանալ բարձրակարգ բուժսպասարկում հենց հարևան երկրում` ֆինանսի և ժամանակի ակնհայտ խնայողությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment