Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ․ Արամ Վարդևանյան

Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որոշ հանգամանքներ եմ ներկայացրել: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի: Այս մասին հայտարարել է իրավաբան Արամ Վարդևանյանը։

«Իրավունքը պետք է գերակայի… Աստված պահապան մեր ժողովրդին»,-նշել է նա։




Հավելենք, որ  ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 67 կողմ և 6 դեմ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը, որով առաջարկվում է հետևյալ փոփոխությունը.


«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»:


Դիտեք նաև՝


Leave a Comment