«Իմիջըայլոց». Գևորգ Պապոյանի՝ տառասխալներով գրառումը •

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր «ՏիկՏոկի» իր էջում հրապարակում է արել, որով հպարտորեն ներկայացրել է, թե ինչ մեծ ձեռքբերումներ ունենք զբոսաշրջության ոլորում։

Նա, մասնավորապես նշել է, որ այս տարվա հունվար – մարտ ամիսներին Հայաստան է եկել 453 հազար 138 զբոսաշրջիկ, ինչը 18,2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Տպավորություն է, որ Պապոյանն այնքան է ուրախացել այս թվերից, որ մի գրառման մեջ երեք տառասխալ է թույլ տվել։

«2026-ի առաջին երեք խմսում (ամսում, խմբ.) Հայաստան է այցելել 18.2% ավել (ավելի, խմբ.) զբոսաշրջիկ (453138), քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (388122)։ Իմիջըայլոց (իմիջիայլոց, խմբ.), սա ռեկորդային ցուցանիշ է»,- գրել է նա։

Իսկ եթե իր երջանիկ պոռթկումը չէ նման սխալների պատճառը, ապա մենք մտածելու բան ունենք՝ նախարարն ուղղակի անկիրթ է։

Leave a Comment