Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի․ Թրամփ

«Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր», եթե Իրանը համաձայնության չգա Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։

Այս մասին զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես էլ կլինի»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը միաժամանակ նշել է՝ այս գիշերը կարող է դառնալ պատմության ամենակարևոր պահը։

«Հիմա, երբ մենք ունենք ամբողջական և լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատականացված մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխականորեն հրաշալի բան տեղի ունենա, ո՞վ գիտի: Մենք դա կիմանանք այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում։

47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։ Աստված օրհնի Իրանի մեծ ազգին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը կրկին խոսել էր այս մասին՝ նշելով, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի:

Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև ապրիլի 8-ը՝ առավոտյան ժամը 4:00-ը, որից հետո նրա խոսքով՝ Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:

Leave a Comment