«Հեղափոխությունից առաջ տրված խոստումներն ինչ-որ չափով չեն իրականացվել». Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ «Հետքի» տաղավարում զրուցել ենք դատավորների քաղաքականացվածության, կալանքի չարաշահման, նոր Սահմանադրության նախագծի մասին: Անդրադարձել ենք նաև  Կառավարության խոստացած, բայց չիրականացրած ծրագրերին: 

«Կալանքի թվերը մեր ուշադրության կենտրոնում են եղել նախորդ տարվա ընթացքում։ Ուսումնասիրելով այդ խափանման միջոցի նշանակման հաճախակիությունը՝ եկել ենք եզրահանգման, որ, այո, ունենք քանակական աճ, որը վերջերս ունի նվազման միտում»,-ասել է նախարար Սրբուհի Գալյանը: 

Սահմանադրության նախագծի առնչությամբ Արդարադատության նախարարն ասել է, որ փորձում են ընդլայնել  Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունները: Քննարկվում է նաև Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների ժամանակ կայուն մեծամասնությունից հրաժարվելու հարցը՝ երկրորդ փուլի փոխարեն անցկացնելով նոր ընտրություններ:

Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնավնասումների ու ինքնասպանության դեպքերին, ըստ նախարար Գալյանի, մարդիկ մահանում են թե ազատության մեջ, թե պատիժ կրելու ընթացքում: Իրենք փորձում են ապահովել ծառայությունների պատշաճ մատուցումը՝ այդ դեպքերը նվազեցնելու նպատակով:

«Ես ուզում եմ հիմա շատ անկեղծ խոսել: Քրեակատարողական հիմնարկը երբեմն շատ է ռոմանտիզացվում»,-ասել է Ս. Գալյանը և հավելել, որ հաճախ ինքնասպանության կամ ինքնավնասման դիմում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները:

Մանրամասները՝ տեսանյութում



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment