Կուսակցությունների, դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը կարգելվի։ Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշեց ուղղել, իրենց բնորոշմամբ, տեխնիկական վրիպակն ու հրատապության կարգով` 24-ժամյա ռեժիմով, քննարկել ու ընդունել օրենսդրական փոփոխությունների փաթեթը։