
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես գիտեք, Թրամփի վերջնագիրը Իրանին ավարտվում է այսօր, Երևանի ժամանակով գիշերը 4-ին։
Քիչ առաջ նա գրել է․
«Այս գիշեր մի ողջ քաղաքակրթություն կկործանվի, որն այլևս երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես էլ կլինի։ Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ամբողջական և լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ՝ ավելի խելացի և պակաս արմատականացված մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխական հրաշալի բան տեղի ունենա, Ո՞Վ ԳԻՏԻ։
Մենք դա կիմանանք այս գիշեր՝ Աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում։
47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։ Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»:
Քաղաքակրթության կործանում: Սա նման է ատոմային զենքի կիրառմանը…
Ցնորված աշխարհ»: