ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը





Ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Թատերական Աղբյուրը։

Այս մասին ահազանգում է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում մոնումենտալ արվեստի գործերի համակարգված ոչնչացումը դարձել է համատարած՝ հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նման գործողությունները վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականության մասին՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության վերացմանը և պատմամշակութային հետքի ջնջմանը։

Այս գործընթացների նկատմամբ լռությունն ու անգործությունը անընդունելի են։
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են բարձրագույն մակարդակով արձագանքել ստեղծված իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը, որպես համամարդկային մշակութային արժեքների պահպանման պատասխանատու, կրում է ուղիղ պատասխանատվություն՝ կանխելու նմանատիպ գործողությունները և ապահովելու մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Հայկական մշակութային ժառանգությունը հանդիսանում է ոչ միայն մեր ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչ, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մաս։
Դրա պաշտպանությունը պետք է դառնա ինչպես համազգային առաջնահերթություն, այնպես էլ միջազգային օրակարգի կարևոր բաղադրիչ»։



Leave a Comment