Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինվորականները թևավոր հրթիռներով հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբին, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
««Աբրահամ Լինքոլն» ավիակիր խումբը Հնդկական օվկիանոսում ենթարկվել է գրոհի, որի ընթացքում կիրառվել են մեծ հեռահարության թևավոր հրթիռներ», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ: