Ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով

Ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով

7 ապրիլի 2026 – 17:27 AMT

PanARMENIAN.Net – Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`ապրիլի 8-12-ըժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։

Երևանում՝ ապրիլի 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 8-ին մայրաքաղաքում սպասվում է +17 աստիճան:

Leave a Comment