Բահրեյնը հայտնում է իրանական 188 հրթիռ և 477 անօդաչու ոչնչացնելու մասին

Բահրեյնը հայտնել է Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի մեկնարկից ի վեր Իրանից արձակված 188 հրթիռ և 477 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։

Տվյալները սոցցանցերի էջում հայտնել է Բահրեյնի պաշտպանության ուժերի հրամանատարությունը։

Հրամանատարությունից կոչ են արել բոլորին ցուցաբերել ծայրահեղ զգուշություն և հեռու մնալ թիրախավորված վայրերից և կասկածելի առարկաներից։

Գլխավոր հրամանատարությունը նաև նշել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին և մասնավոր սեփականությանը թիրախավորելու համար բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտում է, և որ այդ հարձակումներն ուղղակի սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։

Leave a Comment