Ուզում եմ կատարելագործվել և լավագույն օրինակը լինել երեխաների համար. Ալոնսոյի հետ բարդություններից մինչև Արբելոայի վստահությունը․ Վինիսիուսի անկեղծ խոստովանությունները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով, խոսել Կիլիան Մբապեի հետ համագործակցության, ինչպես նաև Խաբի Ալոնսոյի և Ալվարո Արբելոայի հետ աշխատանքի մասին։

«Բավարիայի» դեմ խաղի և երկրպագուների մասին

«Ամենակարևորը ֆուտբոլիստների և երկրպագուների միջև կապն է, ինչը միշտ փոխում է տնային հանդիպումների դինամիկան Չեմպիոնների լիգայում։ «Բավարիան» հիանալի թիմ է, որն այս մրցաշրջանում շատ քիչ է պարտվել, բայց մենք պատրաստ ենք և մեծ փորձ ունենք նման խաղերում»։

Խաբի Ալոնսոյի և Ալվարո Արբելոայի հետ աշխատանքի մասին

«Ալոնսոյի օրոք բարդ շրջան էր, քանի որ քիչ էի խաղում։ Մենք չկարողացանք գտնել այն կապը, որն անհրաժեշտ էր, բայց ես շատ բան սովորեցի դրանից: Հիմա Արբելոայի հետ հիանալի փոխհարաբերություններ ունեմ, նա ինձ վստահություն է ներշնչում, ինչպես ժամանակին անում էր Կառլո Անչելոտին։ Սա իմ կյանքի ակումբն է, և ես առավելագույնն եմ տալիս խաղադաշտում»։

Կիլիան Մբապեի հետ համագործակցության մասին

«Մարդիկ շատ բան են խոսում, բայց Մբապեն մեզ միշտ վստահություն և գոլեր է ապահովում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Մենք շատ լավ կապ ունենք ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, և շարունակելու ենք միասին պայքարել այս ակումբի համար»։

«Էլ Կլասիկոյում» փոխարինվելուց հետո դրսևորած պահվածքի մասին

«Այդ զայրույթը տհաճ դրվագ էր։ Ես ներողություն եմ խնդրել թիմից, ակումբից, մարզչից և երկրպագուներից։ Ես սխալ էի. երիտասարդ եմ՝ 25 տարեկան, ուզում եմ միշտ խաղալ, բայց պետք է կարողանամ զսպել էմոցիաներս։ Ուզում եմ կատարելագործվել և լավագույն օրինակը լինել երեխաների համար»։

Էդեր Միլիտաոյի վերադարձի մասին

«Շատ ուրախ եմ, քանի որ նա իմ լավագույն ընկերներից է և, անկասկած, աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը։ Նրա և վնասվածքներից ապաքինված մյուս տղաների (Բելինգհեմ, Մենդի, Սեբալյոս) վերադարձով մենք շատ ավելի ուժեղ և միասնական ենք մրցաշրջանի վճռորոշ հատվածից առաջ»։

Leave a Comment